ԼՈՒՐԵՐ: Վեներական հիվանդություններ
Ստեղծվել է սեռական ճանապարհով ՄԻԱՎի փոխանցումը արգելափակող դեղ. news.am
![Ստեղծվել է սեռական ճանապարհով ՄԻԱՎի փոխանցումը արգելափակող դեղ. news.am Ստեղծվել է սեռական ճանապարհով ՄԻԱՎի փոխանցումը արգելափակող դեղ. news.am](up/article/big/file_43583_9147392.jpeg)
Իսպանացի մոլեկուլյար կենսաբանները ստեղծել են նոր հակառետրովիրուսային դեղ, որը ոæչ միայն գրեթե ամբողջովին արգելափակում է օրգանիզմում ՄԻԱՎ-ի բազմացումը, այլեւ գրեթե լիովին բացառում է սեռական ճանապարհով վարակի փոխանցումը։ Այս մասին ասված է Journal of Infectious Diseases-ում հրապարակված հոդվածում։
«Հակառետրովիրուսային դեղեր խմելիս ՄԻԱՎ վարակակիր տղամարդկանց 5-25 տոկոսը սեռական գեղձերում ազատվում է վիրուսից։ Այդ պատճառով մենք միշտ խորհուրդ ենք տալիս նրանց պահպանակ օգտագործել, եթե նրանց սեռական զուգընկերները վիրուսակիրներ չեն։ Նոր դեղը՝ դոլուտեգրավիրը, կարող է նրանց ազատել դրա անհրաժեշտությունից»,- ասում է Բարսելոնայի համալսարանի մասնագետ Դենիել Պոդզամչերը։
Նրա խոսքով՝ անգամ հակառետրովիրուսային դեղեր ընդունելիս ՄԻԱՎ-ը երկար ժամանակ փոքր քանակությամբ է մնում այն օրգաններում, որտեղ իմունային բջիջները գրեթե երբեք չեն թափանցում, այդ թվում՝ սեռական գեղձերում։ Այդ պատճառով շատ վարակակիրներ շարունակում են սպառնալիք ներկայացնել իրենց սեռական զուգընկերների համար անգամ բուժման երկարատեւ կուրսից հետո։
Վերջին տարիներին գիտնականները բազմաթիվ դեղեր են ստեղծել, որոնք կարող են ներթափանցել այդ օրգանները եւ աստիճանաբար ոչնչացնել ՄԻԱՎ-ը, սակայն նրանք դա շատ դանդաղ են անում, ինչը խնդիրներ է ստեղծում հիվանդների եւ բժիշկների համար։
Պոդզամչերի թիմի իրականացրած փորձերը ցույց են տվել, որ այդ խնդիրները կարելի է լուծել հակառետրովիրուսային դեղերի նոր դասի միջոցով, որոնք ճնշում են ինչպես ինտեգրազը՝ հատուկ սպիտակուցը, որը վիրուսին օգնում է մտցնել ԴՆԹ-ն վարակված բջիջներում։
Պարզվել է, որ նման դեղերից մեկը՝ դոլուտեգրավիրը, կարող է ներթափանցել տղամարդու ամորձիների մեջ եւ շատ արագ ոչնչացնել վիրուսը՝ դեղն ընդունելուց մեկ ամսվա ընթացքում` նվազեցնելով սերմնահեղուկի մեջ ՄԻԱՎ խտությունը և հասցնելով գրեթե զրոյականի։ Գիտնականների խոսքով՝ 15 հիվանդներից միայն մեկը բուժման կուրսից 6 ամիս անց չի կարողացել նման արդյունքի հասնել, սակայն եւս կես տարի անց իրավիճակը բարելավվել է, եւ նրա սերմնահեղուկը գրեթե ամբողջովին մաքրվել է ՄԻԱՎ-ից։
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Ցողունային բջիջները կարող են փրկել ՄԻԱՎ վարակվածներին. biostem.am Ցողունային բջիջները կարող են փրկել ՄԻԱՎ վարակվածներին. biostem.am](up/article/small/file_48647_5036041.jpg)
Կալիֆորնիական գիտնականների թիմը գտնվում է ՄԻԱՎ-ի նկատմամբ հաղթանակից ընդամենը մեկ քայլ հեռու: Ցողունային բջիջները կարող են լուրջ զենք դառնալ մահացու վիրուսի դեմ...
![](images/calendar.png)
![Մի խումբ երեխաների մոտ ՁԻԱՀ-ի հանդեպ իմունիտետ են հայտնաբերել. news.am Մի խումբ երեխաների մոտ ՁԻԱՀ-ի հանդեպ իմունիտետ են հայտնաբերել. news.am](up/article/small/file_42975_8695409.jpg)
Հարավային Աֆրիկայից մի խումբ երեխաների մոտ ՁԻԱՀ-ի հանդեպ իմունիտետ են հայտնաբերել: ՀԱՀ-ում 170 տղաներ եւ աղջիկներ ՄԻԱՎ-վարակով են ծնվել, որով վարակվել են դեռեւս մոր արգանդում: Բուժման բացակայության պատճառով...
![](images/calendar.png)
![Մարդկանց արյան մեջ հայտնաբերվել է ՄԻԱՎ-ը հաղթահարելու բանալին. 1in.am Մարդկանց արյան մեջ հայտնաբերվել է ՄԻԱՎ-ը հաղթահարելու բանալին. 1in.am](up/article/small/file_40536_8929059.jpg)
Սքրիփսի գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները պարզել են, որ մարդկանց մեծ մասի օրգանիզմում կան իմունային բջիջներ՝ ունակ հաղթահարելու ՄԻԱՎ-ը: Աշխատանքի արդյունքները հրապարակված են...
![](images/calendar.png)
![Վեներական հիվանդություններն ի հայտ բերող մատանի է ստեղծվել. med.news.am Վեներական հիվանդություններն ի հայտ բերող մատանի է ստեղծվել. med.news.am](up/article/small/file_37610_8001764.jpg)
Ղազախստանի, Ռուսաստանի և Մեքսիկայի երեք նորելուկ ձեռնարկությունների աշխատակիցները Hoope անունով մատանի են ստեղծել, որը հնարավորություն է տալիս ի հայտ բերել վեներական հիվանդությունները: Մատանին հնարավորություն է...
![](images/calendar.png)
![Քաղցրի նկատմամբ սերը ՄԻԱՎ-ի «աքիլլեսյան գարշապարն է». գիտնականներ. 1in.am Քաղցրի նկատմամբ սերը ՄԻԱՎ-ի «աքիլլեսյան գարշապարն է». գիտնականներ. 1in.am](up/article/small/file_36138_2340234.jpg)
Ամերիկյան վիրուսաբանները հայտնաբերել են մարդու իմունային անբավարարության վիրուսի ճակատագրական թերությունը. պարզվել է, որ ՄԻԱՎ-ի մասնիկների կազմավորման համար անհրաժեշտ...
![](images/calendar.png)
![Գիտնականները փոխպատվաստվող սարք են ստեղծել ՄԻԱՎ կանխարգելման համար. news.am Գիտնականները փոխպատվաստվող սարք են ստեղծել ՄԻԱՎ կանխարգելման համար. news.am](up/article/small/file_35698_4876644.jpg)
Մաշկի տակ տեղադրվող նոր սարքավորումն օրգանիզմն ապահովում է հակառետրովիրուսային նյութերով, որոնք օգնում են կանխարգելել ՄԻԱՎ-ը: Համապատասխան հոդվածը լույս է տեսել...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն